Արխիվում մայիսյան հերոսամարտերի մասին չբացահայտված փաստաթղթեր կան. Ամատունի Վիրաբյան
Մայիսյան հերոսամարտերի ամենակարևոր խորհուրդը միասնության գաղափարն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ ընդգծելով, որ այն ժամանակ բոլորը դուրս էին եկել պայքարի, ով զենք չուներ, եղան, բահ էր վերցնում և գնում կռվելու:
«Հայկական զորքերը վերախմբավորվեցին և անցան հարձակման: Նրանք ցույց տվեցին, որ կարող են կռվել: Այս ճակատամարտերի շնորհիվ Հայաստանը դարձավ պետություն, կնքեց իր առաջին պայմանագիրը: Վերականգնվեց մեր պետությունը»,-նշեց ազգային արխիվի տնօրենը՝ 1918 թվականին հաղթանակը զարմանահրաշ համարելով:
Նրա դիտարկմամբ, երբ առաջին անգամ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, հայկական ոչ մի կուսակցություն պետության վերականգնման գաղափար չուներ:
Անդրադառնալով թե ինչ դասեր է հետագայում ժողովուրդը քաղել այս հերոսամարտերից, նա շեշտեց, միշտ չէ, որ պատմությունից դասեր են քաղում. «Այսօր Մայիսի 28-ը ժողովուրդն ընկալում է որպես հաղթանակի օր և նշում միասնութայն գաղափարը, քանի որ դա առաջին դեպքն էր, երբ ամբողջ հայ ժողովուրդը միասնական էր»:
Խոսելով ազգային արխիվում 1918 թվականին վերաբերող արձանագրություններից՝ Ա. Վիրաբյանը հայտնեց, որ այդ ժամանակահատվածի մասին ավելի շատ արձանագրություններ կան Վրաստանի արխիվում, քան Հայաստանի, որտեղից էլ միշտ չէ, որ տրամադրում են դրանք իրենց:
«Արխիվում փաստաթղթեր են կան, որոնք դեռ չեն բացահայտվել, քանի որ դեռ շուտ են, հարյուր տարին լրանալուց հետո նոր միայն կարող ենք բացահայտել»,-ավելացրեց ազգային արխիվի տնօրենը՝ նշելով, որ այդ փաստաթղթերի մեջ տեղեկություններ կան Անդրանիկի, Քաջազնունու, Խատիսյանի և հերոսամարտերի այլ մասնակիցների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան