Բաղդադից հյուսիս 470 մարդու դի է հայտնաբերվել
Իրաքցի քրեագետների և դատաբժիշկների խումբը Տիկրիտ քաղաքի մոտակայքում եղբայրական գերեզման է հայտնաբերել, որտեղ 470 դի է թաղված եղել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում կատարելով արաբական Al Arabiya հեռուստաընկերությանը:
Եղբայրական գերեզմանը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ Տիկրիտ քաղաքը ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Մարտի վերջից հետո, երբ ազատագրվեց Տիկրիտը, քաղաքում և դրանից դուրս հայտնաբերվել են մի քանրի նման զանգվածային թաղման վայրեր, որտեղ թաղված են եղել իրաքցի զինվորականներ և խաղաղ բնակիչներ:
Իրաքի ներքին գործերի նախարարությունը ձևավորել է հատուկ հանձնաժողով մարմինների ճանաչման ահմար: Գերեզմանների առաջին իսկ հետազոտությունից ի հայտ են եկել իրեղեն ապացույցներ, որ դիերի մեծ մասը Սպայկեր բազայում տեղի ունեցած հաշվեհարդարի զոհերինն են:
2014թ-ի հունիսին իսլամիստները Սպայկեր ռազմաբազայում շուրջ 1,7 հազար իրաքցի զինվորականներ և զորակոչիկներ պատանդ վերցրեցին: Ենթադրվում է, որ բոլոր պատանդները սպանվել կամ գազանաբար տանջամահ են արվել ծայրահեղականների կողմից: