Ան-Նուսրայի առաջնորդը կոչով դիմել է Սիրիայի շիաներին
Ալ-Քաիդայի սիրիական թևի` Ան-Նուսրայի առաջնորդը հայտարարել է, որ իր խմբավորումը պատրաստվում է գրավել Դամասկոսը և զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի ալաուի փոքրամասնության անդամներին հրաժարվել նրան ենթարկվելուց: Այս մասին հաղորդում է France 24 գործակալությունը:
Աբու Մուհամադ ալ-Գոլանին այս հայտարարությունը կատարել է Ալ-Ջազիրա հեռուստաալիքին տված եզակի հարցազրույցի ընթացքում: Նա նաև հայտարարել է Ասադի տապալումը շատ արագ է տեղի ունենալու:
«Մենք շարունակելու ենք կենտրոնացնել մեր ուժերը Դամասկոսի և այս ռեժի տապալման վրա», - ասել է Գոլանին:
Նա նաև ասել է, որ Լիբանանի Հեզբոլահ շիա խմբավորումը, որն աջակցում է Ասադին, իր ճակատագիրը կապում էր սիրիական առաջնորդի հետ և ամեն ինչ անում էր նրան օգնելու համար, սակայն այդ ամենն ապարդյուն եղավ:
Գոլանին հրապարակային կոչ է արել Սիրիայի շիա փոքրամասնությանը տապալել Ասադին, հրաժարվել սեփական համոզմունքներից, որպեսզի անվտանգության մեջ լինեն:
«Եթե նրանք զենքը վայր նետեն, դասալքեն Ասադի բանակը, չուղարկեն իրենց մարդկանց նրա համար կռվելու և դարձի գան իսլամ, ապա նրանք մեր եղբայրներն են», - հայտարարել է Գոլանին:
Ան-Նուսրայի առաջնորդը նաև ասել է, որ իր խմբավորումը քրիստոնյաների հետ պատերազի մեջ չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան