Տաքսու վարորդների կողմից ներկայացվում են նաև խնդիրներ, որոնք հորինված են. Գ. Բեգլարյան
«Երկուսուկես տարի ամեն ինչ անում ենք տաքսու վարորդների համար: Կան մի քանի փոքր խմբեր, ովքեր շարունակում են բողոքել: Դրանք անձնական հարցեր են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նա նշեց, որ մոտ ապագայում բոլորին ընդունելու և լսելու է նրանց առաջարկները. «Ինքներդ կհամոզվեք, որ առաջարկները շատ տարբեր են: Կան առաջարկներ, որոնք անընդունելի են: Մի խումբն առաջարկում է լրացուցիչ բեռի ավելացում տաքսու վարորդների վրա, մի խումբն ասում է՝ վերացրեք: Մի խումբն ի օգուտ տաքսուց օգտնվողների առաջարկություններ է անում, մի խումբը՝ կոնկրետ տաքսիստների»:
Գ. Բեգլարյանի խոսքով, կան խնդիրներ, որոնք հորինված են:
Նախորդող հրապարակումներ՝
Փոխոստիկանապետ. Մենք պատրաստ ենք աջակցել տաքսիստներին (տեսանյութ)
«Շատ անգամ ենք հանդիպել ոստիկանների հետ, բայց սայլը տեղից չի շարժվում». տաքսիստները կրկին բողոքում են
Որտե՞ղ կայանեն տաքսիները, որ չտուգանվեն. Տաքսիների վարորդները կրկին բողոքի ակցիա են անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները