Կադրային փոփոխություններ կառավարությունում. Բագրատյանը՝ ԿԲ նախագահ, Այվազյանը՝ Էկոնոմիկայի նախարար. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով առաջիկայում կառավարությունում կսկսվի կադրային փոփոխությունների նոր փուլ: Տևական ժամանակ քննարկման թեմա է էկոնոմիկայի նախարարության և նախարարի ճակատագիրը. կառավարության «հեղինակությունները» գտնում են, որ այն պետք է կառուցվածքային փոփոխություն կրի, մտցվի ֆինանսական բլոկի մեջ, որպես «մասնաճյուղ», մի մասն էլ պնդում է, որ այն դեռ անհրաժեշտ է և անելիք ունի: Վերջիններիս թվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը, ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնին տեսնում է Վարդան Այվազյանին, սակայն նախագահականում առայժմ ընդդիմանում են:
«Մյուս կադրն, ով «պլանի» տակ է, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն է: Ընդ որում, եթե առաջ այս պաշտոնի համար շոշափվում էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունը, ապա այժմ նոր թեկնածու է հայտնվել՝ ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի մասին է խոսքը»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան