Հունիսի 12-ին ԱԺ-ում տեղի կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ լսումներ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀԷՑ կողմից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու հայցը քննարկելու համար խորհրդարանական լսումները տեղի կունենան հունիսի 12-ին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատգամավորներին հայտնել է, որ ՀԷՑ կողմից ՀԾԿՀ ուղարկված հայտի մեջ իրեն ևս անհասկանալի և մտահոգող հարցեր են եղել, և ինքը նամակով դիմել է ՀԷՑ ղեկավարությանը հավելյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Երբ այդ պարզաբանումները լինեն այն ժամանակ էլ Նազարյանը պատրաստ կլինի ներկայանալ խորհրդարան և պատասխանել պատգամավորների հարցերին: