«Կոմերսանտ». Մակեդոնիան կարող է խոչընդոտել «Թուրքական հոսք» գազային նախագծի իրականացմանը
Մակեդոնիան կարող է խոչընդոտել «Թուրքական հոսք» գազային նախագծի իրականացմանը, այնպես, ինչպես դա արեց Բուլղարիան «Հարավային հոսք» նախագծի պարագայում: Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:
Ըստ «Կոմերսանտ»-ի` երկրի վարչապետ Նիկոլայ Գրուևսկին օրերս տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, նշել է, որ երկիրը (ում տարածքով պետք է անցնի գազատարի ցամաքային հատվածի մի մասը), պատրաստ է միանալ նախագծին միայն այն բանից հետո, երբ Մոսկվան և Բրյուսելը կստորագրեն «Թուրքական հոսք»-ի կառուցման պայմանագիրը:
Պարբերականը` հղում անելով գազային շուկայում իր աղբյուրներին, նշում է, որ առ այսօր «Թուրքական հոսք»-ի կառուցման վերաբերյալ որևէ պարտավորեցնող համաձայնագիր չի ստրագրվել:
Նշենք, այս տարվա հունվարի 20-ին Ռուսաստանի Դաշնության էնեգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն հայտարարել էր, թե տեղեկացրել է Եվրահանձնաժողովին «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը սկսելու վերջնական որոշման մասին։ Այս առնչությամբ ռուսական կողմը Եվրամիությանը խորհուրդ էր տվել ձեռնամուխ լինել սեփական ենթակառուցվածքների կառուցմանը, որոնք կսնվեն Թուրքիայի և Հունաստանի սահմանին կառուցվելիք գազային հանգույցից։
Իր հերթին Եվրահանձնաժողովի էներգետիկ միության հարցերով նախագահի տեղակալ Մարոշ Շևչովիչը փետրվարի 5-ին նշել էր, որ Եվրոպական հանձնաժողովն հայտարարել է, թե «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը տնտեսապես արդարացված չէ և որ հույս ունի Մոսկվայի հետ վերադառնալ «Հարավային հոսք» գազատարի նման նախագծերի քննարկմանը։
Հիշեցնենք, Սև ծովի հատակով Թուրքիայից մինչև Հունաստանի սահման ձգվող «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին հայտարարվել էր նախորդ տարի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Գազատարը փոխարինելու է «Հարավային հոսք» նախագծին, որից Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվել էր ուկրաինական հակամարտության համատեքստում ԵՄ անդամ որոշ պետությունների կողմից կառուցապատման թույլտվություն չստանալու պատճառո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան