Մարադոնա. «Իսկ Պլատինին ֆրանսիացի է, նա քիթը քամու դեմ է պահում»
Անցյալում «Նապոլիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է կոռուպցիայի մեղադրանքով ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության փաստը:
«Երբ քննադատում էի ՖԻՖԱ-ին, ինձ ասում էին, որ ես խելագար եմ: Այսօր Հետաքննությունների դաշնային բյուրոն ապացուցեց, թե իրականում ով էր իրավացի: Այդ ստախոսներին անակնկալի բերեցին:
Այսօր ֆուտբոլում ոչ մի թափանցիկություն չկա: Պարզապես կեղծիք ու դեկորատիվ շոու` Բլատտերի վերընտրության համար: Տեսնենք, թե այսքանից հետո նա կվերընտրվի՞ իր պաշտոնում:
Ամերիկացիները հրաշալի աշխատեցին, և ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներն այժմ ստիպված են բացատրվել: Գումարները, որոնք նրանք «վաստակել» են, պետք է ծառայեցվեն ֆուտբոլի զարգացմանն Աֆրիկայում:
Չէի ասի, որ Պլատինիի երկրպագուն են: Ֆուտբոլի մարդիկ պետք է առաջին հերթին պատասխանատու լինեն: Իսկ Պլատինին ֆրանսիացի է, նա քիթը քամու դեմ է պահում»,- ասել է Մարադոնան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում