Սելֆիից կախվածությունը մտադիր են գրանցել հոգեկան խանգարումների ցանկում
Ինտերնետից, այդ թվում և սելֆիից կախվածությունը հարկ է գրանցել հոգեկան խանգարումների ցանկում: Նման մտադրության մասին ահազանգել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը. գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Մասնագետները նշում են, որ ցանկում ընդգրկվում են այնպիսի սովորությունները, որոնք կարելի է բուժել դեղամիջոցների կամ բժշկական միջամտության շնորհիվ: Օրինակ, ինտերնետից կախվածությունը կարելի է բուժել հոգեթերապիայի ու հոգեմետ դեղամիջոցների օգնությամբ, որոնք օգնում են հաղթահարել ցանկություններն ու մոլուցքը, օգնում են հիվանդին մտածել նաև այլ բաների մասին:
Փորձագետներն ինտերնետ կախվածության մի քանի տեսակ են առանձնացնում՝ կախվածություն պոռնոկայքերից, կիբերսեքսուալ նյութերից, սոցիալական կայքերից, հաղորդագրություններից, համակարգչային խաղերից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում