Մովսես Հակոբյան. Ղարաբաղի հարցը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը
Ղարաբաղի հարցը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը: Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
«Որևէ մեկը չի կարող լուծել այդ հարցը: Ղարաբաղի ժողովրդին որևէ մեկը չի կարող որևէ բան պարտադրել: Դա պետք է հասկանալ»,-ասաց նա, ավելացնելով, որ այս օրերին աահմանին վիճակը հանգիստ է:
Լրագրողները որևէ գնահատական, մեկնաբանություն խնդրեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի Ադրբեջանը կանդամակցի ԵՏՄ-ին միայն այն դեպքում, երբ ԼՂ հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի:
Մ. Հակոբյանը ոչ մեկնաբանեց, ոչ էլ գնահատեց:
Վարչապետ Արայիկ Հարությունյանը նույն հարցի վերաբերյալ չցանկացավ խոսել, ասաց անլուրջ է վերաբերվում հայտարարությանը: