Իսլամական Պետության զինյալները Պալմիրայի ամֆիթատրոնում 20 հոգու մահապատժի են ենթարկել
Իսլամական Պետության զինյալները սիրիական Պալմիրա քաղաքի հնադարյան ամֆիթատրոնի տարածքում գնդակահարել են 20 հոգու` մեղադրելով նրանց սիրիական կառավարությանը աջակցելու մեջ: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Սիրիայում դիտորդական առաքելություն կատարող «Human Rights»-ի ներկայացուցիչ Ռամի Աբդուլռահմանի խոսքերով` ջիհադիստները բնակիչներին բերել են ամֆիթատրոն և նրանց նրկայությամբ գնդակահարել նշված 20 հոգուն:
Իրենց հերթին Իսլամական Պետության կողմնակիցները «Twitter»-յան իրենց էջերում հաղորդագրություն են տարածել ամֆիթատրոնում մարդկանց մահապատժի ենթարկելու մասին:
Ավելացնենք, որ Իսլամական Պետության զինյալները Պալմիրան անմիջականորեն գրավել են սիրիական կառավարական զորքերից, մինչդեռ Սիրիայի տարածքում մնացած բնակավայրերի նկատմամբ այս ծայրահեղական կազմակերպությունը վերահսկողություն է սահմանել հակակառավարական ապստամբ այլ ուժերի դեմ պայքարի արդյունքում:
Նախորդող հյրապարակումներ՝
Պալմիրան` ոչնչացման սպառնալիքի առջև (լուսանկարներ)
ԻԼԻՊ-ը Պալմիրայում առնվազն 13 երեխայի մահապատժի է ենթարկել
Պալմիրայի պատմա-մշակութային հուշարձանների ճակատագրի շուրջ
«Իսլամական պետությունը» Պալմիրայի 400 խաղաղ բնակչի մահապատժի է ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին