Արցախում զոհված օդաչուներին նվիրած երգ (տեսանյութ)
Այսօր՝ Ստեփանակերտում տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ուղղաթիռի անձնակազմին նվիրված «Օդաչուներ» երգի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է «Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոնը:
Երգի հեղինակն է մի շարք մրցույթների դափնեկիր, երաժիշտ Վարդան Գալստյանը: Նրա խոսքերով՝ պետք է վառ պահել մեր քաջորդիների հիշատակը և դաստիարակվել նրանց հերոսական գործով:
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից ուղղաթիռը խոցվել էր 2014 թվականի նոյեմբերի 12-ին: ԼՂՀ զինված ուժերը դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Նախորդող հրապարակումներ՝
«Սա այն հակամարտությունն է, որը պսակվելու է միայն ու միայն մեր հաղթանակով». Օդաչուներին հրաժեշտ են տալիս (տեսանյութ)
Խոցված ուղղաթիռի օդաչուներին կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
ՊԲ. ԼՂՀ հատուկ ստորաբաժանումները խոցված ուղղաթիռի անկման վայրում իրականացրել են հատուկ նշանակության գործողություն
Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին