Վլադիմիր Գասպարյան. Մեր միաբանությանը խանգարում է տարակարծությունը
«1918 թվականի մայիսի 28-ին մեր Առաջին, Երկրորդ, Երրորդ հանրապետությունների հիմքը դրվեց: Մենք ունենում ենք հաղթանակներ, երբ միաբանված ենք, իսկ երբ միաբանված չենք՝ տեսնում ենք եղեռն»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այսօր հայ ժողովուրդը համախմբված է, ոստիկանապետն ասաց. «Կարծում եմ՝ լավ կլինի շաղախվենք: Միաբանությանը խանգարում է տարակարծությունը, նաև այն մթնոլորտը, որ հաճախ տիրում է մեր մեջ՝ մի բան ուռճացնում ենք, մի բան թեթևացնում ենք, մի բան շտկելու փոխարեն ավելի ենք խորացնում»: