Սոցապ նախարարը բացառում է մուրացկանության համար մանկատներից «պռակատով» երեխա վերցնելը
«Առանց հիմքերի հայտարարություն անելը ճիշտ չեմ համարում», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` մեկնաբանելով օրերս ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահան Բաբայանի հայտարարությունը, թե Հայաստանի մանկատներից «պռակատով» երեխա են վերցնում մուրացնակություն անելու համար:
Նախարարը բացառեց, որ իր ղեկավարած նախարարության ենթակայությամբ գործող այդ հիմնարկներում նման երևույթ կարող է լինել, իսկ հայտարարություններ անողներին էլ հորդորեց փաստերով խոսել:
«Երեխաների մուրացկանության հետ կապված խնդիրների մասով կան համապատասխան մարմիններ, որոնք իրականացնում են իրենց աշխատանքները: Եթե որևէ մեկը ունի փաստ, ապա շատ լավ կլինի պատկան մարմինների հետ համագործակցել փաստերով և ոչ թե ուղղակի հայտարարություններ անել: Ես բացառում եմ նման բան. Եթե որևէ նման տեղեկություն կա, ես ուղղակի պատրաստ եմ մինչև վերջ գնալ, որովհետև դա համարում եմ ամենավտանգավոր երևույթը: Եթե այդպիսի բան բացահայտվի պետք է լինի ամենախիստ պատիժը: Բայց ես բացառում եմ նման բան», -հայտարարեց նախարարը` անթույլատրելի համարելով անհիմն հայտարարություններ անելը:
Նախորդող հրապարակում`
Մանկատներից «պռակատով» երեխա են վերցնում` մուրացկանություն անելու համար. Հայտարարություն ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները