Զինծառայողը մահացել է քաղցկեղից
Հունվարին Զինված ուժեր զորակոչված 19-ամյա Խդր Սարոյանը, որը Արարատի մարզից էր, վերջերս մահացել է քաղցկեղ հիվանդությունից: Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ին հաստատեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ զորակոչելիս նրան հետազոտած ՊՆ բժշկական հանձնաժողովը թերի չի աշխատել, քանի որ հիվանդությունը նրա մոտ արագ զարգացել է բանակում:
«Նրա մոտ չարորակ ուռուցք էր և արագ զարգացել է բանակում ծառայության ընթացքում: Նրա մոտ այդ հիվանդությունն ի սկազբանե չի եղել», -ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, զինծառայողը համապատասխան բուժում ստացել է Ուռուցքաբանական կենտրոնում, սակայն նրան չի հաջողվել փրկել:
Երիտասարդը, ըստ armlur.am-ի, Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ է եղել: Լրատվամիջոցին Խդրի մորեղբայրը` Խուդո Խուդոյանն ասել է, որ Խդրը մեկ տարվա ուսանող էր` իրավագիտության ֆակուլտետն էր ընդունվել և նրա մոտ առողջական որևէ խնդիր չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները