ԵՏՄ անդամ երկրներում վաճառվող ծխախոտի տուփերի վրա հնարավոր է դրանց վնասակարության մասին նկարներ հայտնվեն
ԵՏՄ երկրներում ծխախոտի արտադրության, ներմուծման, իրացման, սպառման պահանջների և արգելքների հետ կապված մշակվում է միջազգային համաձայնագիր: Այդ աշխատանքներին մասնակցում է նաև Հայաստանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահական պետական տեսչության տնօրենի տեղակալ Գոհար Փանաջյանը:
Բացի այդ, ըստ նրա, աշխատանքային խումբը նաև քննարկում է ծխախոտային արտադրատեսակների վնասակարության մասին էսքիզները, մակնշումները, թե դրանք ինչ հնարավոր վտանգներ կարող են պարունակել:
«Ներկայումս առողջապահության նախարարության կողմից տարվում են նախապատրաստական աշխատանքներ այդ էսքիզները ծխախոտի տուփերի վրա այդ պահանջներն ամրագրելու ուղղությամբ»,- ասաց Գ.Փանաջյանը՝ հավելելով նաև, որ օրենսդրական աշխատանքներ են տարվելու՝ ծխախոտի արտադրողների նկատմամբ նոր պահանջներն ամրագրելու համար:
ՀՀ ԱՆ Առողջապահության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն էլ ասաց, որ սա նշանակում է՝ ԵՏՄ անդամ երկրների տարածքում վաճառվող ծխախոտի տուփերը կարող են որոշակի փոփոխություններ կրել: Մասնավորապես, դրանց վրա կարող են այնպիսի նկարներ հայտնվել, որոնք ցույց են տալիս, ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ ծխելու հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում