ԲՀԿ երիտասարդները որոշել են մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպվող միջոցառումներին
ԲՀԿ երիտասարդների միության գործադիր մարմինը որոշել է աջակցել և մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպվող բոլոր հանրային միջոցառումներին:
ԲՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, ԲՀԿ Երիտասարդների Միության Գործադիր մարմնի նիստում երիտասարդները քննարկել են վերջին շրջանում հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։
Նիստում քննարկվել է ԲՀԿ խմբակցության կողմից պատրաստված առաջարկությունների փաթեթը, որը ուղարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։
«Նշյալ առաջարկությունները հնարավորություն կտան զերծ պահել բնակչությանն ու տնտեսվարողներին՝ սակագնի հնարավոր թանկացումից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ուղարկված փաթեթում ներկայացված են նաև էլեկտրաէներգետիկական ողջ համակարգի առողջացմանն ուղղված առաջարկներ»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակումներ՝
Երվանդ Զախարյան. Չեմ կարծում, որ էլեկտրաէներգիան 17 դրամով կթանկանա
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հաջորդ հավաքը հունիսի 19-ին է. Իսպիրյանը դեմ է
Ազատության հրապարակում մեկնարկում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթը
Օպերայի տնօրինությունը հրաժարվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքի համար էլեկտրաէներգիա տրամադրել
«Քաղաքական ենթատեքստ եմ տեսնում». տնտեսագետը՝ Էլէներգիայի սակագնի մասին
«Սենսացիա չկա». ՀԷՑ-ն ուղղել է էլէներգիայի սակագնի մասին հայտում տեղ գտած անճշտությունները
Սպառողը չպիտի վճարի գողության համար. Դավիթ Հարությունյան
«Հոսանքի թանկացումն ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ ժողովրդին». բողոքի ակցիա ՀԾԿՀ շենքի դիմաց
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է իրազեկման ավտոերթի մասին
Բողոքի մեծ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ-ում
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ փողոցային պայքարը միակ ճնշող ճանապարհն է. Հանրային քննարկում
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կպայքարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ. Ռ.Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտի մասին
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին