ՖԻՖԱ-ի նախագահին կընտրեն 209 պատվիրակներ
Համաժողովի բոլոր 209 անդամները կմասնակցեն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին, որոնք կկայանան այսօր, Ցյուրիխում:
Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի ղեկավարը նաև կազմակերպության գործկոմի` ֆեդերացիայի ղեկավարման հիմնական մարմնի նախագահն է: Կանոնադրության համաձայն` ՖԻՖԱ-ի նախագահը փակ քվեարկությամբ կազմակերպության համաժողովի կողմից ընտրվում է 4 տարի ժամկետով:
ՖԻՖԱ-ի յուրաքանչյուր անդամ երկիր, որը ներկայացված է պատվիրակով, մեկ ձայն ունի: Պատվիրակները պետք է լինեն այն ֆեդերացիաների անդամները, որոնք ներկայացնում են: Որպեսզի ընտրությունները կայանան, համաժողովին պետք է մասնակցի ազգային ասոցիացիաների ընդհանուր թվի պատվիրակների 2/3-ը:
Ընտրությունների համար ՖԻՖԱ-ի գործկոմն ընտրում է ժամանակավոր ընտրական կոմիտե, որի կազմում կարող են ընդգրկվել կարգապահական ու բողոքարկման կոմիտեների, ինչպես նաև աուդիտի կոմիտեի նախագահները: Նախագահի թեկնածուներին առաջադրում են ազգային ասոցիացիաները: Ընտրական կոմիտեն հաստատում է թեկնածուների ցուցակը:
Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է ստանա ձայների 2/3-ը, նույնիսկ եթե ընտրություններին երկու թեկնածու է մասնակցում: Հաջորդ փուլերում հաղթողը որոշվում է ձայների պարզ մեծամասնությամբ: Հավաքած ձայների հավասարության դեպքում քվեարկության ևս մեկ փուլ է նախատեսվում:
Կազմակերպության նախագահը պաշտոնն ստանձնում է իրեն ընտրած համաժողովից անմիջապես հետո: Նա կարող է վերընտրվել անսահմանափակ քանակով:
Այսօր կայանալիք ընտրություններում ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին կհավակնեն կազմակերպության գործող նախագահ Յոզեֆ Բլատտերը և Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում