Ինչպե՞ս ճիշտ խնամել ոտնաթաթը
Գործնականում ամեն կին պարբերաբար բողոքում է ոտքերի ցավից։ Իրականում մենք հոգ ենք տանում մաշկի, մազերի մասին, մինչդեռ ոչ մի անգամ հերթը ոտնաթաթերին չի հասնում։ Ոտքերի խնամքի մասին հիշում ենք այն ժամանակ, երբ հոգնածություն ենք զգում և դրանք սկսում են ցավել:
Կոշիկի անհարմար կաղապար, նեղություն, բարձր կրունկներ…ահա այն պատճառները, որոնք առաջ են բերում հոգնածություն և անհարմարավետություն իրենց բոլոր հետևանքներով։
Ոտքերի խնամք
Տաշտակի մեջ լցրեք գոլ ջուր, ավելացրեք ծովային աղ և ոտնաթաթերն ընղկմեք ջրի մեջ, թողեք 5 րոպե։ Կրունկների և այլ մասերի կոշտացած եղջրաթաղանթը հեռացրեք հատուկ քերիչով։
Ոտնաթաթին քսեք ոտքերի համար նախատեսված սկրաբ և մերսեք ոտնաթաթը։ Այդ գործողությամբ դուք կհեռացնեք մահացած մաշկի շերտը։ Չորացնելուց հետո եղունգներին հարող մաշկին քսեք փափկացնող քսուք։
Ոտնաթաթը, կրունկը պատեք հատուկ ոտքերի քսուքով, որն ավելի արդյունավետ է ներգործում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա