Հինգ սպանդանոցում արդյունավետ մորթ չի իրականացվել. Գյուղփոխնախարար
Հայաստանում անասունների սպանդը շատ խայտաբղետ ու տարաբնույթ վիճակով էր իրականացվում, ինչը լուրջ անհանգստություն էր պատճառում մասնագետներին, բայց այժմ արդեն կա հինգ սպանդանոց: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողական քննարկման ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին: Նա տեղեկացրեց, որ 2014 թվականին Հայաստանում 5 սպանդանոց է կառուցվել, ինչին ֆինանսական աջակցություն ցուցաբերել է Հունաստանի կառավարությունը:
«Հինգ սպանդանոցներով երբեք հնարավոր չէ կատարել անասունների սպանդ: Դա առաջին հերթին շատ քիչ քանակ է, որի պայմաններում անասունների տեղափոխումը դեպի սպանդանոց դժվար է լինում: Ներկայումս հինգ սպանդանոցների տերերի հետ պայմանավորվածություն կա, որ իրենք կարողանան անասունների մթերում իրենք անեն, իրենք տանեն գյուղացիներից: Դրանով գյուղացին պաշտպանված է անհարկի հոգսերից, ծախսերից», -հավելեց փոխնախարարը:
Պատգամավորները հետաքրքրվեցին, թե այդ հինգ սպանդանոցներից որևէ մեկը աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ իրենց ունեցած տեղեկություններով, դրանցից որևէ մեկը չի աշխատում: Փոխնախարարը հաստատեց, որ այդ հինգ սպանդանոցներում «աշխատանքի արդյունավետ կազմակերպում հնարավոր չէ», քանի դեռ վարչական շրջաններում մեկական սպանդանոց չի կառուցվել:
«Հանձնարարվել է մշակել համապատասխան կարգ անասունների ընդունման, գնային քաղաքականության: Իսկ ինչ վերաբերում է այդ սպանդանոցների աշխատանքին, ես էլ ունեմ ինֆորմացիա, որ մեկ որկուսում փորձարկումներ կատարվել են, բայց անասունների արդյունավետ մորթ դեռ չի սկսված», -հավելեց նախարարության պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան