Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածները դուրս են եկել շոկային վիճակից
Էջմիածնում գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածները դուրս են եկել շոկային վիճակից: Առաղջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ տուժածներից երկուսը՝ Արմեն Հակոբի Հակոբյանն ու Արմեն Ռաֆիկի Հակոբյանը դեռևս Այրվածքաբանության գիտահետոզոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում են: Մյուս տուժածը՝ Արթուր Գասպարյանը տեղափոխվել է հիվանդասենյակ:
«Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը շարունակում է ծանր մնալ»,-ասացին նախարարությունից:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ի առավոտյան պայթյուն էր տեղի ունեցել նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի, ով առավել հայտնի է Ճոյտ մականունով, գազալցակայանում: Տուժել է երեք մարդ՝ Հակոբյանի որդին, եղբայրը, գազալցակայանի աշխատակիցը:
Այս պահին պայթյունի պատճառների մասին եզրակացություն չկա: Հայտնի է, որ գազալցակայանը տեխնիկական անվտանգության փորձաքննություն վերջին անգամ հինգ տարի առաջ է անցել:
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու դեպքի առթիվ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 16կմ-ի աջակողմյան հատվածում՝ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում, ժամը 09։30-ի սահմաններում, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչն առաջացրել է պայթյուն։
Բռնկված հրդեհի հետևանքով գազալցակայանում գտնվող Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, Արմեն Հակոբի Հակոբյանը և Արթուր Գասպարյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այրվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»։ Վնասվել է նաև գազալցակայանի մոտակայքում կայանված «Ֆոլցվագեն Տուարեգ» ավտոմեքենան:
Նախապատրաստված նյութերով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։
Նախորդող հրապարակումներ՝
Ռուբեն Բադեյան. Գազալցակայաններում պայթյունների 90 տոկոսի դեպքում մեղավորը վարորդներն են
Հովսեփյան. Էջմիածնի գազալցակայանը անվտանգության փորձաքննություն վերջին անգամ հինգ տարի առաջ էր անցել
Գազալցակայանը, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել, վեց ամիս առաջ տուգանվել է 1 միլիոն դրամով. Արմեն Երիցյան
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Գազալցակայանի պայթյունի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Ճոյտի որդին
Պայթյուն` Էջմիածնի մայրուղու գազալցակայանում