Դաշնակները չեն բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու տարբերակը. «ՀԺ»
Հայ հեղափոխական բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, ըստ էության չի հերքել լուրերը, թե Դաշնակցությունն առաջիկայում կարող կոալիցիա կազմել իշխանության հետ:
«Քանի տարի է գրում են այս մասին: Մի օր էլ կարող է լինի, բայց քանի տարի է գրում են»,-ասել է Մարգարյանը՝ պատասխանելով առաջիկայում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա ձևավորելու մասին հարցին:
«Ուշագրավ է, որ մինչ այս դաշնակցականները կտրականապես հերքում էին նման հնարավորությունը: Ինչպես տեղեկացրել ենք, կուլիսներում քննարկումներ են գնում ՀՀԿ և ՀՅԴ-ի միջև: Տվյալ դեպքում սակայն, բանակցությունների անքակտելի մաս են նաև սահմանադրական փոփոխությունները և հայ-թուրքական արձանագրությունները: ՀՅԴ-ն ասում է՝ եթե ՀՀ-ն անցի խորհրդարանական կառավարման համակարգի և ստորագրությունը ետ վերցնի հայ-թուրքական արձանագրությունների տակից, իրենք կմտնեն կոալիցիա՝ 2 նախարար, 3 մարզպետ ֆորմատով»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան