Վիետնամում Հայաստանի դեսպանը 8 բնակարան, 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա ունի. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը գրել է. «Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը նախորդ տարի 250 հազար ամերիկյան դոլարի ընդհանուր արժողությամբ երեք բնակարան է գնել: Ինչպես տեղականում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից, դեսպանի գնած բնակարաններից երկուսի արժեքը 40,8-ական միլիոն դրամ է, մեկինը՝ 34,8 միլիոն դրամ: Ռաիսա Վարդանյանը, այսպիսով ունի արդեն 8 բնակարան. հինգ բնակարան նա հայտարարագրել էր 2013 թվականին՝ դեսպանի պաշտոնը ստանձնելիս: Բացի այդ, նա հայտարարագրել էր 2 ավտոտնակ, 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա և ռուսական 600 հազար ռուբլու չափով բաժնետոմս: 38 հազար 808 դոլար տարեկան աշխատավարձ ստացող դեսպանը նախորդ տարի հայտարարագրել է 150,4 միլիոն դրամ, 1,3 միլիոն ԱՄՆ դոլարի և 770 հազար եվրո դրամական միջոցներ, ընդհանուր մոտ 2,5 միլիոն դոլար: Մինչև Վիետնամի Սոցալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությանադեսպան նշանակվելը՝ 2013 թվականի սեպտեմբեր ամիսը, Ռաիսա Վարդանյանը 12 տարի դասախոսական աշխատանք է իրականացրել Մոսկվայի տարբեր բուհերում, եղել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի ռեֆերենտ, այնուհետև՝ խորհրդական: Սակայն ներկայումս հանդիսանում է ամենահարուստ դեսպաներից մեկը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան