«Լսեցի, օպերատիվ կզբաղվենք». փոխնախարարը խոստացավ բարձրացնել կաթի մթերման գինը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գիտե` ինչու են Լոռու մարզում 3 կաթ վերամշակող ձեռնարկություններ փակվել, որտեղ կաթի գինը 170 դրամից իջեցվել է 100-110 դրամ:
«Պատճառը շատ պարզ է` Ուկրաինայից ներկրվում է կաթի փոշի 1կգ-ն 1,7 դոլարով: Ես հիմա ուզում եմ իմանալ` այդ ովքեր են այդ արտոնյալ ներկրողները կամ ներկրողը, որ մենք չենք կարողանում դրա դեմն առնել»,- Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել գալստյանից հետաքրքրվեց ԱԺ պատգամավորը:
Փոխնախարարը ընդունեց, որ կաթի գինը վերջին մեկ ամսվա ընթացքում «որոշակի ցնցումներ առաջացրել է»: «Փակվել են կաթ վերամշակող ձեռնարկությունները, որոնք չեն ուզում այդ գներով աշխատել: Ինչա բա, ուզում ա 90-110 դրամով կաթ մթերի՞: Մենք ասել ենք` 150 դրամից պակաս գնով կաթ չի մթերվելու», -հայտարարեց փոխնախարարը:
Շիրակում, Լոռիում, ըստ պաշտոնյայի, նախարարի պահանջով նվազագույն գինը համարվել է 140 դրամ: Նրա խոսքով, ամառային այս շրջանում կաթի գնի նվազում միշտ էլ եղել է, քանի որ դա պայմանավորված է կաթի յուղայնության պակասով:
Փոխնախարարը պատգամավորներին խնդրեց ասել այն շրջանները, որտեղ մթերումն իրականացվում է 140 դրամից պակաս գնով: Պատգամավորներն էլ թվարկեցին` Տաշիրի, Ստեփանավանի տարածաշրջաններ: «Լսեցի, օպերատիվ կզբաղվենք», խոստացավ փոխնախարարը:
Ինչ վերաբերում է Զոհրաբյանի մատնանշած կաթի փոշուն, Սամվել Գալստյանը ասաց, որ 2014-ին Հայաստան ներկրվել է 2445 տոննա:
«Հանձնարարական եղել է արդեն, որ մշակենք համապատասխան միջոցներ օրենքների շրջանակներում կոշտ քաղաքականություն իրականացնել` նվազեցնելու դրա ներկրման ծավալը», -հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները