«Ադրբեջանում Շահ Իսմայիլի նկարով ալկոհոլային խմիչքների վաճառքն Իրանի հանդեպ անարգանք է»
«Ադրբեջանում Շահ Իսմայիլի նկարով ալկոհոլային խմիչքների վաճառքն Իրանի, հատկապես Արդաբիլ նահանգի հանդեպ անարգանք է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Արդաբիլում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «Ղաֆղազ.իր» կայքը մի հոդված թողարկեց, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանում ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերություններից մեկը Շահ Իսմայիլի նկարով ալկոհոլային խմիչքներ է արտադրում, որն ըստ հոդվածագրի՝ վիրավորանք է հասցնում ոչ միայն Շահ Ւսմայիլի անձը, այլև իսլամը:
Նկատենք, որ Շահ Իսմայիլը (1487-1524թթ.) Սեֆյան Իրանի պատմության ընթացքում աչքի է ընկել երկու կարևոր իրադարձությամբ:
Առաջին. Շահ Իսմայիլի պաշտոնավարմամբ Իրանում կրկին վերածնվում են իրանական ծագմամբ դինաստիանները, որոնք արաբական արշավանքներից հետո՝ շուրջ 9 դար զրկված էին իշխանությունից:
Երկրորդ կարևոր իրադարձությունը, որով նշանավորվում է Շահ Իսմայիլը, դա այն է, որ նրա պաշտոնավարման օրոք Իրանում շիիզմը հռչակվում է որպես պետական կրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին