Սևանի քաղաքապետը տեղափոխվել է հիվանդանոց
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան երեկ գիշերը տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում բժշկական կենտրոնի մամլո խոսնակ Շուշան Հունանյանն ասաց, որ քաղաքապետի մոտ խնդիրներն առաջացել են սրտի շրջանում:
Նրա տեղեկացմամբ, քաղաքապետի սիրտը սնուցող անոթները մասնագետները ստենտավորել են և այժմ նրա վիճակը կայուն է:
Ղուկասյանը մի քանի օր կմնա «Էրեբունի»-ում, մասնագետների հսկողության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա