Վերահսկիչ մարմինը հսկողության տակ է վերցրել ընդդիմադիրների բանկը Թուրքիայում
Թուրքիայի բանկային համակարգի վերահսկիչ մարմինը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է վերցնում թուրքական խոշոր «Bank Asya»-ն, որը կապված է ներկայիս նախագահ Ռեջեպ Թաիփ Էրդողանի հիմնական ընդդիմադիր ուժերի հետ: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Վերահսկողական մարմնի ներկայացուցիչների խոսքով` բանկում առաջացած խնդիրները վտանգ են ներկայացրել Թուրքիայի ֆինանսական համակարգի կայունության համար:
Փետրվարին վերահսկիչ մարմինը աշխատանքից ազատել է բանկի նախագահին` հիմնվելով բանկի ոչ թափանցիկ գործունեության վրա:
Հիշեցնենք, ոչ բանկը հիմնադրել են ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ ֆեդհուլլահ Գյուլենի կողմնակիցները: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մտերիմ դաշնակիցը, բայց հիմա նրա ամենավառ քննադատ-հակառակորդներից է:
Նշենք, որ Էրդողանը հրամայել է պետհաստատությունները, ոստիկանությունն ու դատական համակարգը «մաքրել» Գյուլենի կողմնակիցներից: