Բլատտեր. «Ցնցված եմ ԱՄՆ-ի մեղադրանքներից»
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը կարծում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները փորձել են խափանել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները՝ կոռուպցիոն սկանդալի խնդիրն առաջ քաշելով հենց այս շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք, որ երեկ Բլատտերը վերընտրվել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում, քանզի Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնն առաջին փուլից հետո, որում զիջել է ձայների զգալի տարբերությամբ, հանել է իր թեկնածությունը:
«Կասկածում եմ, որ ՖԻՖԱ-ի որոշ պաշտոնյաների ձերբակալությունները, որոնք կատարվեցին հենց այս շաբաթ, ԱՄՆ-ի կողմից փորձ էին՝ խանգարելու ընտրություններին,- հայտարարել է Բլատտերը RTS-ի եթերում:- Իհարկե, ես չեմ կարող վստահ լինել դրանում, սակայն այդ գործից վատ հոտ է փչում: Ցնցված եմ ԱՄՆ-ի մեղադրանքներից: Որպես ՖԻՖԱ-ի նախագահ՝ ես երբեք չէի մեկնաբանի մեկ այլ կազմակերպությունում տեղի ունեցածը՝ 100 տոկոսով վստահ չլինելով, թե ինչ է կատարվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան