Չնախաճաշած երեխաները դասի ժամին անուշադիր են. Ուսումնասիրություն
Շատ երեխաներ դպրոց են հաճախում սոված՝ առանց նախաճաշելու: Ավստրալիայում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետական դպրոցներ հաճախող երեխաները 3 անգամ ավելի հաճախ են սոված դասի գնում, քան մասնավոր դպրոցներ հաճախողները:
Չնախաճաշած երեխաների 73 տոկոսը դասի ընթացքում ուշադրության հետ կապված խնդիրներ են ունեցել. 66 տոկոսն ավելի շուտ են հոգնել, 54 տոկոսը սովորելու հետ խնդիրներ են ունեցել. Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Դասատուների 35 տոկոսը նկատել են, որ սոված երեխաները սովորաբար մյուսներից ուշ են հաճախում դպրոց: 29 տոկոսն ասել են, որ նման երեխաները հաճախ են բաց թողնում պարապմունքները: Հարցվածների 95 տոկոսի կարծիքով, նախաճաշի բաց թողումը խանգարում է երեխաներին ամբողջությամբ յուրացնել իրենց պոտենցիալը:
Այն դպրոցներում, որտեղ երեխաներին նախաճաշ են տալիս, արդյունքներն ավելի լավ են: Մասնագետները կարծում են, որ դպրոցական նախաճաշը լավ է ազդում երեխաների ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում