Բժիշկները պարզել են սուրճի անվտանգ չափաբաժինը
Բժիշկները զգուշացնում են. օրվա ընթացքում պետք չէ չորս բաժակից ավել սուրճ խմել: Դա վտանգավոր է անգամ կատարյալ առողջ մարդկանց համար: Սուրճի շատ օգտագործումը վտանգավոր է հատկապաես հղիների ու երիտասարդների համար, նրանց չափաբաժինը օրական 2 բաժակն է: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Օրվա ընթացքում սուրճի անվտանգ առավելագույն չափաբաժինը 400 գրամն է, մեկ գավաթի ծավալը հենց 100 գրամ է: Սակայն լինում են դեպքեր, երբ մեկ չափաբաժին սուրճում կոֆեինի քանակությունը բավականին մեծ է:
Սննդամթերքի անվտագության եվրոպական գործակալության մասնագետները նշում են, որ եթե չորս բաժակից շատ սուրճ են օգտագործում, ապա ի հայտ է գալիս անհանգստություն, քնի և սրտի աշխատանքի խանգարումներ: Իսկ հղի կանանց պարագայում դա կարող է հանգեցնել պտղի քաշի նվազմանը, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ խնդիրների առաջացմանը:
Ի դեպ, կոֆեին պարունակում է ոչ միայն սուրճը: Այն տարբեր քանակությամբ առկա է թեյի, Red Bull-ի և շոկոլադի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա