Գլխավոր պողոտայի այգում դեռ քանդման աշխատանքներ են իրականացվում (լուսանկարներ)
Մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգին («Մալիբու» սրճարանի հարակից գոտին) արդեն տևական ժամանակ փակ է քաղաքացիների համար: Քաղաքապետարանը հայտարարել է, որ այստեղ բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Մի քանի օր է՝ այգում աշխատող ծանր տեխնիկայի ու քանդման աշխատանքների ձայնից խաթարվել է հարակից շենքերում ապրողների հանգիստը:
Քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել են, որ այգին բարեկագվում է «Տաշիր գրուպ» ընկերության համագործակցության շրջանակում:
Ծրագրի շրջանակում կբարեկարգվի այգու 18846 քմ ընդհանուր մակերեսը, կապահովվի ժամանակակից լուծումներով արտաքին լուսավորություն, կփոխարինվեն ճեմուղիների և աստիճանների սալահատակները: Հարկ է նշել, որ իրականացվող ծրագրի արդյունքում այգու ներկայիս կանաչ մակերեսը զգալիորեն կընդլայնվի, կավելանա նաև ջրային մակերեսը: Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար այգին մատչելի ու հարմարավետ դարձնելու նպատակով էլ կկառուցվեն թեքահարթակներ:
Այս այգում նախորդ տարիներին գործել է գյուղատնտեսական տոնավաճառներից մեկը: Առայժմ հայտնի չէ, թե ուր է տեղափոխվելու այն: Առայժմ գյուղնախարարությունից տեղեկացրել են, որ հունիսի 6-ից վերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան