Ա. Հարությունյան. «Քաղաքացիական պայմանագիր»-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այսօր կուսակցության հիմնադիր ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը:
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստվում ենք մասնակցել առաջիկա համապետական ընտրություններին՝ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին: Այս համատեքստում ակնհայտ է, որ ընտրություններից մեկ տարի առաջ համաժողովը պետք է հստակ խնդիրներ դնի կուսակցության վարչության և քաղաքական խորհրդի առջև»,-ասաց նա:
Նրա խոսքով, կուսակցության ղեկավար մարմիններում չպետք է լինեն մշտական անդամներ կամ ղեկավարներ. «Մենք մեր պատմության ընթացքում համոզվել ենք, որ անսխալական, ընտրություններից առաջ իր ձախողումների մասին նախապես տեքստ պատրաստած անփոփոխ ղեկավարություն ունեցող ընդդիմադիր կուսակցություններն անկենսունակ են և դատապարտված, վերածվում են փոքրիկ խմբակների, հաջորդ համապետական ստուգատեսում հաջողության հասնելու առանց որևէ հնարավորության»:
Նախորդող հրապարակումներ՝
Սասուն Միքայելյան. Իրենց ընդդիմության առաջնորդներ համարողներն ուղղակի ջարդում են ընդդիմության ողնաշարը
Նիկոլ Փաշինյան. Մեր նպատակը առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչության թվի կրկնապատկումն է
Նիկոլ Փաշինյանն ազդարարեց ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու գործընթացի մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները