Աճել է Հայաստանը որպես Թուրքիային սպառնալիք դիտարկողների թիվը

Հրապարակվել է թուրքական «Քադիր-Հաս» համալսարանի կողմից Թուրքիայի արտաքին քաղաքականության նկատմամբ հանրային ընկալումներն ու մոտեցումները պարզելու նպատակով իրականացված 2015 թ. հետազոտական զեկույցը, որում ներկայացված են նաև Հայաստանի նկատմամաբ թուրքական հանրային ընկալումները: Այս զեկույցի արդյունքներով 2013 թ. զեկույցի համաձայն` էականորեն աճել է Հայաստանը որպես Թուրքիային սպառնալիք դիտարկողների թիվը թուրքական հասարակական շրջանակներում:

Ըստ այդ հետազոտության` Հայաստանը զբաղեցրել է Թուրքիային սպառնալիք ներկայացնող երկրների շարքում 4-րդ տեղը` 20.3 % ցուցանիշով: 2013 թ. հետազոտության արդյունքներով այդ ցուցանիշը կազմել էր 7.2 %: Նման ցուցանիշի աճը կարող է պայմանավորված լինել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգամանքով ու թուրքական հասարակության շրջանում «տագնապների ու անհանգստությունների» սրման հանգամանքով:

Հետազոտության արդյունքներով` Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկը շարունակում են գլխավորել Իսրայելը (42.6%) և ԱՄՆ-ը (35.3 %): 2013 թ. զեկույցում նույնպես հիմնական սպառնալիք ներկայացնող երկրներն ԱՄՆ-ն ու Իսրայելն էին` համապատասխանաբար (41.7%) և (37.1 %) ցուցանիշներով: Սիրիան սպառնալիք է դիտարկում հարցվածների (22.1 %), իսկ Իրանը`(14.8 %): Ավելացել է նաև Հունաստանի` որպես սպառնալիք երկրի ցուցանիշը 2013 թ. 6.5 %-ից ներկայում հասնելով 10.6 %-ի: Որպես սպառնալիք ներկայացնող երկիր` Ռուսաստանը նախորդ հետազտության համեմատ էականորեն չի փոխել իր դիրքը (10.2 %):

Հարցվածների մեծ մասը (32.4 %) նշել է, որ Հայաստանի հետ փակ սահմանը ոչ մի դեպքում չպետք է բացվի, իսկ 29 %-ի կարծիքով էլ` սահմանը պետք է բացվի Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելու դեպքում: Առանց նախապայմանների սահմանի բացման օգտին է խոսել հարցվածների միայն 11.9 %-ը:

Ադրբեջանը կրկին գլխավորել է Թուրքիային ամենամոտ բարեկամ երկրների ցանկը` 37.2 % ցուցանիշով: 2013 թ. այն կազմել էր 28 %: Ադրբեջանին հաջորդում են ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թյուրքական Հանրապետությունը (8.9 %) և Բոսնիա-Հերցեգովինան (6 %), որին հաջորդում են ԱՄՆ-ն` (5.9 %), Պակիստանը (2.9 %): Ուշագրավ է հատկապես այն, որ էականորեն աճել է Սաուդյան Արաբիային որպես բարեկամ երկիր ընկալողների թիվը` 2013 թ. 0.9 %-ից հասնելով 2.8 %-ի: Ռուսաստանը բարեկամ երկիր է համարել հարցվածների 1.4 %-ը, ինչն էականորեն չի տարբերվում 2013 թ. արդյունքներից: Հետաքրքիր է, որ Վրաստանը որպես Թուրքիային բարեկամ երկիր է համարել հարցվածների միայն 0.3 %:

Հարցման ենթարկվածների մեծ մասը (38.9 %) նշել են, որ Թուրքիայի համար բարեկամ երկիր չկա և Թուրքիան պետք է իր արտաքին քաղաքականությունն իրականացնի միայնակ ու ինքնուրույն: Արտաքին քաղաքականության իրականացման ոլորտում Թուրքիան պետք է համատեղ գործի մուսուլմանական երկրների (19.5 %), Ադրբեջանի (18.7 %), թյուրքալեզու երկրների (16.2 %), ԱՄՆ-ի (12.6 %) և Ռուսաստանի հետ (9.4 %):

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում, կարելի է ասել, պահպանվում են վերջին տարիների միտումները` այս տարի անդամակցությանը կողմ է հանդես եկել հարցվածների 42.4 %-ը, իսկ դեմ` 36.9 %-ը: Բավական մեծ է հանրային բացասական վերաբերմունքը ԵՄ-ի նկատմամբ: Հարցվածների 68. %-ի կարծիքով՝ ԵՄ-ը Թուրքիայի նկատմամբ անկեղծ չի վարվում: Հարցվածների 47.6 %-ը նշել է, որ Թուրքիան երբևէ չի անդամակցի ԵՄ-ին և միայն 3.7 %-ի կարծիքով`կանդամակցի առաջիկա 5 տարիների ընթացքում: 72 %-ի կարծիքով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում ստեղծվում են հատուկ խոչընդոտներ, իսկ անդամակցության ձախողման հարցում հիմնական պատճառը 46.2 %-ը համարել են կրոնի և ինքնության տարբերությունը:

Հարցվածների զգալի մասը (27.7 %) ԵՄ-ին որպես այլընտրանք է համարել «Թյուրքական միության» ստեղծումը, 14.2 %-ը` Իսլամական համագործակցության կազմակերպության մեջ Թուրքիայի դերակատարության բարձրացումը, 13.1%-ը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունը, 11.2 %-ը` Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը և 4.9 %-ը` Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցումը:

ԱՄՆ-Թուրքիա համագործակցության կարևորագույն ոլորտներն են համարվել երկկողմ ռազմական և տնտեսական համագործակցությունը, «Քրդստանի բանվորական կուսակցության» դեմ պայքարը և այլն: ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններում առկա հիմնախնդիրները գլխավորել են ահաբեկչության դեմ պայքարը (25.3 %), իսրայելապաղեստինյան հիմնախնդիրը (17 %), և Հայոց ցեղասպանության խնդիրը (15.7 %): Հարցվածների 51.9 %-ը ԱՄՆ-ն որակել է որպես Թուրքիայի համար անվստահելի, իմպերիալիստական ու թշնամի երկիր, իսկ միայն 38.9 %-ն է դիտարկել որպես բարեկամ, ռազմավարական դաշնակից երկիր: Էականորեն բարձր է ՆԱՏՕ-ին անդամակցությունը շարունակել պնդողների թիվը` 67.1 %: 2013 թ. Հետազոտության արդյունքներով այն կազմել է 32.9 %:

Լևոն Հովսեփյան, Թուրքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}