Այս տարվա ընթացքում հնագիտական պեղումներ են իրականացվելու 11 հուշարձանում
Այս տարվա ընթացքում հնագիտական պեղումներ են իրականացվելու 11 հուշարձանում, որոնցից 8-ում շարունակվելու են նախորդ տարիներին սկսված պեղումները: Որոշումն ընդունվել է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի 2-րդ նիստում:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, նիստի ընթացքում քննարկվել և 2015 թվականի պեղման համար թույլտվություն է տրվել հետևյալ 11 հուշարձանների, որոնցից 8-ում շարունակվում են` նախորդ տարիներին սկսված պեղումները. Վայոց Ձորի մարզի «Գնդեվազի դամբարանադաշտ», Արագածոտնի մարզի «Ներքին Նավեր», Սյունիքի մարզի գ. Աղիտու, Որոտան գետի կիրճի 3 քարայրներ, Կոտայքի մարզի քարի-երկաթի դարերի հնավայր, Արագածոտնի մարզի գ. Գեղարոտ, բրոնզեդարյան ամրոց-բնակավայր և դամբարանադաշտ, Արարատի մարզ, գ. Լուսառատ, Արտաշատ մայրաքաղաք, Արագածոտնի և Արմավիրի մարզերի «դարան-որսատեղիներ», Արագածոտնի մարզի Տիրինկատարի (Կարմիր սար) նորահայտ վիշապ քարակոթողների զբաղեցրած տարածք), իսկ 3-ում՝ Արարատի մարզի «Հավուց թառ», Արագածոտնի մարզի «Արուճի բնակատեղի» և «Ներքին Սասնաշեն» բնակատեղի) նոր սկսվող պեղումներ են: Վերոնշյալ հուշարձանները ընդգրկում են քարի դարից մինչև վաղ միջնադար ընկած ժամանակահատվածը:
Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի 2-րդ նիստում լսվել է նաև 2014 թ. տրված 66 հնագիտական պեղման թույլտվություններից 24-ի (38 հուշարձանի հաշվետվությունները քննարկվել են 1-ին նիստում) վերաբերյալ հաշվետվություն: Նախորդ տարվա ընթացքում 4 հուշարձանների պեղումները չեն իրականացվել ֆինանսավորման, արտերկրի արշավախմբի չներկայանելու և այլ պատճառներով: Ներկայացվող հաշվետվությունների ժամանակահատվածը ներառում է քարի, նեոլիթ-էնեոլիթյան, բրոնզ-երկաթի, Վանի թագավորության, երվանդյան, հելլենիստական, անտիկ դարաշրջանները և միջնադարը:
Նախորդող հրապարակում՝
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա