Նիկոլ Փաշինյան. Մեր նպատակը առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչության թվի կրկնապատկումն է
«Այսօրվա և երեկվա իշխանություններն առայժմ միայն մի ոլորտում են հասել «նվաճումների», նրանք քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ մեր ժողովրդին զրկել են պետություն ունենալու և քաղաքացի լինելու վստահությունից: Կեղծված ընտրություններով, հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ոճրագործություններով նրանք հարված են հասցրել ժողովրդի ողնաշարին»,-Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր համաժողովում իր ելույթում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա գնահատմամբ, անկախությանն այո ասած ոգեղեն ժողովուրդն այօր հուսահատ փնտրում է, թե որ ուղղությամբ փախչի իր հիմնադրած պետությունից:
«Քաղաքացին Հայաստանի Հանրապետության անձնագիրն անբախտություն է համարում իր երեխայի համար: Այսպես շարունակվել չի կարող, և այսպես չի շարունակվելու: Հայաստանի քաղաքացին պետք է հպարատանա իր քաղաքացիությամբ, և մենք գալիս ենք հանուն այդ հպարտության, յուրաքանչյուր սփյուռքահայի համար պետք է նպատակ լինի Հայաստանում ապրելը, և մենք գալիս ենք հանուն այդ նպատակի:
Եվ ուրեմն այսօր արդեն հռչակում ենք, որ մեր գործունեության ռազմավարական նպատակը առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչության թվի կրկնապատկումն է, որը սակայն ոչ թե մարդկանց ֆիզիկական գործընթացն է, այլ ՀՀ բովանդակային վերակառուցման արգասիք:
Մարդու ազատության ու արժանապատվության պաշտպանությունը, ստեղծարար ընդունակությունների և կրթության քաջալերումը, իրավունքի և օրինականության վրա հիմնված ազգային միասնությունն են այն գործոնները, որ կհանգեցնեն տեսանելի արտագաղթի դադարեցման, ծնելիության աճի, հին և նոր սփյուռքի՝ դեպի Հայաստան հարաճուն հայրենադարձության:
Այսպիսի ռազամավարական ծրագրի իրականացումը պահանաջում է արտակարգ համախմբում, աննախադեպ կոնսալիդացիա, և այսօրվա համաժողովը հրավեր է Հայաստանի բոլոր գյուղերին ու քաղաքներին, սփյուռքի բոլոր համայնքներին, Հայաստանում ու Սփյուռքում գործող պրոֆեսիոնալներին ու երիտասարդ մասնագետներին՝ աջակցել, մասնակցել Քաղաքացիական պայմանագրի և նոր Հայաստանի կառուցման գործընթացին»,-ելույթում ասաց Ն. Փաշինյանը:
Նախորդող հրապարակում՝
Նիկոլ Փաշինյանն ազդարարեց ինստիտուցիոնալ ընդդիմություն ունենալու գործընթացի մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները