Շատ ընտանիքներում բռնությունը որպես դաստիարակության միջոց է կիրառվում. հոգեբան
«Երեխաների իրավունքների պաշտպան հետ կապված մեր օրենսդրական դաշտը շատ թույլ է»,- լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոսացիա» ՀԿ ներկայացուցիչ, իրավաբան Արմինե Ավագյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Հոգեբան Լաուրա Ավետիսյանի կարծիքով էլ շատ ընտանիքներում բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելի է եղել և հիմա էլ կիրառվում է:
«Ցավոք սրտի նման ընտանիքները շատ են, որտեղ ինչ-որ բան փորձում են բացատրել ծեծի միջոցով կամ բռնություն կիրառելով: Լավ կլինի, որպեսզի հոգեբանները և ծնողները համագործակցեն»,-նշեց հոգեբանը:
Նրա խոսքերով այսօր երեխա-ծնող հարաբերությունների առջև ծառացած խնդիրներից մեկն էլ այն է, որ ծնողները փորձում են երեխային դաստիարակել այն մեթոդներով, ինչպես իրենք են դաստիարակվել. «Օրիանակ ծնողը խորհրդային դաստիարակություն են ստացել և փորձում են դրանով էլ առաջնորդվել, որը ճիշտ չէ մեր ժամանակի համար»:
Լ. Ավետիսյանը նշեց, որ շատ ծնողներ չեն ընդունում երեխայի անհատականությունը, նրանք սիրում են իրենց երազանքները, ցանկությունները փաթաթել երեխաների վզին, ինչն էլ նրանց համար հետագայում մեծ խնդիր է դառնում:
«Գաղտնիք չէ, որ երեխաներն ավելի անկառավարելի են դառնում դեռահասության տարիքում, այստեղ ծնողի ճկունությունը, հասկանալու ունակությունը շատ կարևոր է: Երեխաներն այսօր ավելի շատ են գիտակցում իրենց իրավունքները»,-նշեց հոգեբանը և հավելեց, որ այսօր հայ ծնողներն ավելի շատ են համագործակցում հոգեբանների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները