Սասուն Միքայելյան. Իրենց ընդդիմության առաջնորդներ համարողներն ուղղակի ջարդում են ընդդիմության ողնաշարը
«Դիտարկելով վերջին տարիներին ընդդիմության դաշտում տեղի ունեցած գործընթացները, կարելի է ասել, որ ընդդիմությունն իր գործելաոճով նպաստել է երկրում առկա իրավիճակի ստեղծմանը»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարում ունենալով ելույթ՝ ասաց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը:
Շարունակելով իր խոսքը, նա նշեց. «Շուտափույթ իշխանափոխության խոստումներով, ժողովրդի քաղաքականապես ակտիվ հատվածին անընդհատ փողոց, հրապարակ հանելով, հետո իբրև թե ավելի մեծ զանգված ներգրավելով ու վճռական հանրահավաքներ անցկացնելու խոստումով, նրանց ձեռնույն տուն ուղարկելով իրենց ընդդիմության առաջնորդներ համարողներն ուղղակի ջարդում են ընդդիմության ողնաշարը՝ հուսալքության մատնելով ընդդիմության շարժիչ ուժին: Թեժ գարունների ու թեժ աշունների անվերջանալի խոստումները հանգեցրին նրան, որ խոստացած վճռական թեժ գարուններն ու աշուններն ավարտվում են ոչ միային առանց հուժկու հանրահավաքների, այլ նույնիսկ առանց որևէ քաղաքագիտական վերլուծության ու բացատության: Վերլուծել պետք է: Պետք է այս ձախողումների մեղքը ոչ թե ժողովորի վրա գցել, իբրև թե չի հավաքվում անհրաժեշտ կրիտիկական զանգվածը, այլ խոստովանել սեփական թերացումները»:
Ըստ Ս. Միքայելյանի վերլուծություն չի կատարվում այն պարզ պատճառով, որ ինչպես և իշխանական համակարգում, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներսում նույնպես արմատավորվել է այլակարծությունը խեղդելու արատավոր պրակտիկան. «Առաջանորդի ասածն վերջին աստիճանի ճշմարտություն է ու անբեկանելի, նույնիսկ իրենց ամենաժողովրդավար ուժեր համարող ուժերի ներսում չկա ժողովրդավարության նշույլ անգամ: Չկա առարկայական բանավեճ այս կամ այն հարցի շուրջ, չկա սկզբունքայնություն»:
Նա նշեց, որ իրենց ընդդիմադիր համարող շատ քաղաքական ուժեր կարծում են միայն ու անվերջ իշխանություններին փնովելն ու քննադատելն միակ գործելաոճը դարձնելը բավարար է սեփական վարկանիշը բարձր պահելու համար՝ մոռանալով, որ նույն խոստումներն անընդհատ լսելով ու ոչ մի կոնկրետ քայլ չտեսնելով՝ ժողովորդի հիասթափությունն ավելի է խորանում:
«Իհրակել, բոլորիս համար պարզ է, որ Հայաստանի նման փոքր երկրի համար չափազանց շատ են գրանցված կուսակցությունները: Սակայն ակնհայտ է, որ առկա կուսակցությունները չեն կարողանում փոխել մեր երկրում տիրող քաղաքական մթնոլորտը: Հիմնադրելով նոր կուսակցություն՝ ոչ թե ազդարարում ենք, որ մենք էլ կանք, այլ պետք է դառնանք այն ուժը, որն ի զորու է փոխել այս մթնոլորտը»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Նիկոլ Փաշինյան. Մեր նպատակը առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչության թվի կրկնապատկումն է
Նիկոլ Փաշինյանն ազդարարեց ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու գործընթացի մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները