Սիրիան չի պատրաստվում կնքել գործարքներ, որոնք կխաթարեն իր ինքնիշխանությունը. ալ-Ջաֆարի
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին հայտարարել է, որ Սիրիան չի պատրաստվում կնքել այնպիսի գործարքներ, որոնք կազդեն իր ինքնիշխանության և ազգային անվտանգության վրա: Այս մասին հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը` հղում կատարելով «Russia Today» գործակալությանը:
Ալ-Ջաֆարին «Russia Today»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ժնև 3» կոնֆերանսը խաղաղության սերմեր կցաներ Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` միաժամանակ ապահովելով Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
Շվեյցարական Ժնև քաղաքը երկու անգամ արդեն ընդունել է Սիրիայի հակամարտության հարցով կոնֆերանսներ, որոնցից առաջինին, որը կայացել է 2012թ-ի հունիսին, սիրիական կողմը չի մասնակցել:
Երկրորդ վեհաժողովը Ժնևում անցկացվել է 2014թ-ին, սակայն այս, որոշ կողմերի մեկնաբանությամբ, ավելի շատ շոուի է նման եղել և ավարտվել է առանց որևէ էական արդյունքների ձեռքբերման:
Այս տարվա հունվար և ապրիլ ամիսների ընթացքում Մոսկվայում տեղի են ունեցել սիրիական կողմերի միջև բանակցությունների 2 փուլ, որոնց արդյունքում ձեռք է բերվել երկու համաձայնություն: Դրանից առաջինը կոչվում է «Մոսկովյան սկզբունքներ», իսկ երկրորդը` «ստատուս-քվո Սիրիայում», որոնք համաձայնեցվել են սիրիական կառավարության և ընդդիմադիրների միջև:
Ալ-Ջաֆարին ափսոսանք է հայտնել, որ մի շարք միջազգային, տարածաշրջանային և արաբական ուժեր, հատկապես` Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, փորձում են շեղել ուշադրությունը բանակցությունների նոր փուլ սկսելու առաջարկից և խաթարում են Սիրիա-Սիրիա երկխոսության ձևավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան