Սպանություն Տուլայում. ընտանիքի անդամներից 5-ը մահացել է, 2-ը` հոսպիտալացվել
Տուլայում դաժան սպանություն է կատարվել. Կոսայա Գոռա գյուղում հայտնաբերվել է 5 անձի դի` դանակից ստացած վնասվածքներով. ևս երկուսը հոսպիատալացվել են: Սպանությունը կատարելու համար կասկածվող անձը ձերբակալվել է: Այդ մասին հայտարարել է Ներքին գործերի նախարարության շրջանային վարչության խոսնակ Անդրեյ Յարցեվը: Այս մասին գրում է ТАСС-ը:
Սպանվածները մեկ ընտանիքի անդամներ են:
«Սպանվածների դիերը հայտնաբերվել են առավոտյան ժամը 5-ին: Նրանց մեջ կա երկու կին և երեք երեխաներ, հոսպիտալացվել է մի տղամարդ և մեկ երեխա», -հայտնել է պաշտոնյան:
Տուլայի շրջանի քննչական կոմիտեի տվյալներով, հայտնաբերված դիերի վրա բռնության հետքեր են եղել: Մեկից ավելի անձանց սպանելու դեպքի առիթվ հարուցվել է քրեական գործ:
Տաք հետքերով իրավապահներին հաջողվել է գտնել կասկածյալին և ձերբակալել: