Սաֆարյան. Հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ում կորուստները կազմեն 12,5 տոկոս
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կբերի արդյունաբերական ապրանքների գների բարձրացմանը, դրանց մրցունակության իջեցմանը, բնակչության սոցիալական վիճակի վատթարացմանը, ընդհանուր գների բարձրացմանը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմանը:
Նրա խոսքերով, որպեսզի սակագինը չբարձրանա, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում և էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններում պետք է աուդիտ անցկացնել, ուսումնասիրել նրանց ծախսային հոդվածների արդյունավետությունը: «Դրանից հետո միայն կարող ենք ասել՝ նման հայտ պետք է ներկայացնել, թե ոչ»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Բացի այդ, ըստ նրա՝ եթե բաշխիչ ցանցերը թանկ գնով հարյուրավոր մեքենաներ են վարձակալությամբ վերցնում, կամ ցեմենտ են գնում, ապա պետք է ուսումնասիրել, թե ինչո՞ւ է այդ ամենը թանկ գնով ձեռք բերվել: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է ուսումնասիրի այդ բոլոր ծախսային հոդվածները և հետո ասի՝ ձեր ծախսային հոդվածները ուռճացված են կամ ուռճացված չեն»,- նշեց նա:
Վ.Սաֆարյանը նաև հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ում կորուստները կազմեն 12,5 տոկոս: «Դա խոսում է այն մասին, որ այստեղ կան ոչ բարեխիղճ աշխատողներ՝ սկսած էլեկտրիկներից, որոնք տարբեր տեսակի մեքենայություններ են անում, վերջացրած տարբեր տեսակի խախտումներով: Այնպես որ, պետք է սրտացավ մոտեցում ցուցաբերվի ու ՀԷՑ-ում լուրջ աուդիտ անցկացվի»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Նա նաև նշեց, որ ՀՀ կառավարությունը միշտ էլ պետք է էժան հոսանքի աղբյուր շահագործելու քաղաքականություն իրականացնի: Դրանք պետք է ուղղված լինեն ՀԷԿ-երի հզորությունների մեծացմանը: «Այսինքն՝ այն, ինչ պատկանում է ժողովրդին, պետք է օգտագործել առավելագույնս արդյունավետ, ոչ թե սրան նրան տանք, հետո էլ նրանք ինչ գնով ուզենան մեզ վաճառեն»,- ընդգծեց Վ.Սաֆարյանը՝ հավելելով, որ մեր էներգետիկ ռեսուրսները պետք է արդյունավետ օգտագործեն:
Ըստ նրա՝ իրականում կան բազմաթիվ քայլեր, որոնք կարող են ոչ թե հոսանքի գինը բարձրացնել, այլ՝ իջեցնել:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Մարդուն վիրավորում են այնքան, որքան ինքը թույլ է տալիս. Թաթուլ Մանասերյան
Հեղինե Բիշարյան. ՕԵԿ-ը դեմ է էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացմանը և պայքարելու է դա թույլ չտալու համար
ՍԴՀԿ. Կառավարությունը ոչ միայն չպետք է թույլ տա էլեկտրաէներգիայի թանկացումը, այլև պետք է քայլեր կիրառի՝ այն էժանացնելու համար
Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը մեծ վնասներ կհասցնի երկրի տնտեսությանը. ԱԺ նախագահ
Գագիկ Մակարյան. Զախարյանին խորհուրդ տվեք կարդալ կանոնադրությունը
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ փողոցային պայքարը միակ ճնշող ճանապարհն է. Հանրային քննարկում
Ազատության հրապարակում մեկնարկում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթը
Օպերայի տնօրինությունը հրաժարվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքի համար էլեկտրաէներգիա տրամադրել
«Քաղաքական ենթատեքստ եմ տեսնում». տնտեսագետը՝ Էլէներգիայի սակագնի մասին
«Սենսացիա չկա». ՀԷՑ-ն ուղղել է էլէներգիայի սակագնի մասին հայտում տեղ գտած անճշտությունները
Սպառողը չպիտի վճարի գողության համար. Դավիթ Հարությունյան
«Հոսանքի թանկացումն ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ ժողովրդին». բողոքի ակցիա ՀԾԿՀ շենքի դիմաց
Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է իրազեկման ավտոերթի մասին
Բողոքի մեծ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ-ում
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ փողոցային պայքարը միակ ճնշող ճանապարհն է. Հանրային քննարկում
«Ոչ թալանին» նախաձեռնությունը կպայքարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ. Ռ.Նազարյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտի մասին
Դժբախտաբար, ամեն ինչ մեզանից կախված չէ. Զախարյանը՝ էլէներգիայի սակագնի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները