Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է մշտական բնակություն հաստատել Արևմտյան Հայաստանում. «Ժամանակ»
«Ժառանգություն» կուսակցության լավատեղյակ աղբյուրը «Ժամանակ»-ին փոխանցել են, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե մեկ ամիս է՝ գտնվում է Արևմտյան Հայաստանում: Ըստ աղբյուրի, Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանում կմնա դեռ երկար ժամանակ և հնարավոր է՝ նույնիսկ մշտական բնակություն հաստատի այնտեղ:
«Ժամանակ»-ի թղթակցի հարցին՝ ինչո՞վ է զբաղված Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստանում, թերթի զրուցակիցը տարակուսած պատասխանել է. «Նա բազմաթիվ խնդիրներ ունի այնտեղ լուծելու, բայց առաջնահերթն, անշուշտ, Արևմտյան Հայաստանի ազատագրումն է, որը մեր ազգի երազանքն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան