Դեղորայքը դուրս գրելու հարցում ստվերային երևույթներ կան. Արմեն Մուրադյան
Հայաստանում բժիշկները հիվանդին որևէ դեղ նշանակելիս նրան «հանձնարարում են» անպայման գնալ ու այդ դեղը վերցնել իրենց մատնանշած դեղատնից: Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մտահոգությունը առողջապահության նախարարին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ այդ հանգամանքը կարող է պայմանավորված լինել նախ նրանով, որ տվյալ դեղատունը մոտ է գտնվում և ստվերային հարաբերություններով:
«Ես չէի քաշվի և կասեի, որ ստվերային հարաբերություններ իհարկե, կան: Այս գործընթացը կկանոնակարգվի միայն այն պարագայում, երբ ներդրվի միասնական առողջապահական էլեկտրոնային ցանց և կլինի նոր օրենք, որի համաձայն դեղորայքի մեծ մասը կանոնակարգված դեղատոմսով դուրս գրվեն», -ասաց Մուրադյանը:
Որոշ դեղերի մասով, ըստ նախարարի, գների հետ կապված պետությունը կանոնակարգում կիրականացնի:
«Այդպիսով առանձին խմբերի վրա պետությունը ունենալու է ոչ թե ազատ շուկայական գնագոյացում, այլ համակարգելու է դեղորայքի գինը», -հայտարարեց նախարարը` ընդգծելով, որ դա կզսպի ստվերային երևույթները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում