Սա գժանոց է. Արամ Մանուկյանը՝ ՀԷՑ-ի վարձակալած մեքենաների, կուտակած պարտքի մասին
«Թեև ՀԷՑ-ի ներկայացրած փաստաթղթերում էլեկտրաէներգիայի թանկացման բոլոր պատճառներն առկա են, բայց դա ամենևին այն հիմնավորումը չէ, որով առաջացել է այդքան պարտք: Իրականում պարտքերը տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի են»,- այս մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը:
Պատգամավորի խոսքերով՝ իշխանությունների քաղաքականության արդյունքում դեռևս 2001-2002 թթ-ին մոնոպոլ կազմակերպությունները սեփականշնորհվեցին, պարտքի դիմաց տրվեցին: «Այսօր ամբողջ հիդրոհամակարգը տրվել է ռուսական մի կազմակերպության և հիմա նրանք կարող են անել այն, ինչ իրենց օրենքով տրված է»,- ասաց Ա.Մանուկյանը՝ հավելելով, որ նույն մեխանիզմը գործում է նաև գազի, էլեկտրաէներգիայի բնագավառում:
Նա նշեց, որ Հայաստանում իրացվում է արտադրվող էլեկտրաէներգիայի 100 տոկոսը և օգտագործողների 98-99 տոկոսը դրա դիմաց վճարում է: Սակայն, ըստ նրա, ՀԷՑ-ն ունի 230 մլն դոլարի վարկային փաթեթ, բայց չգիտես ինչու 2009թ-ից սկսած կորուստների տոկոսը այդպես էլ չի կրճատվում: «Այսինքն՝ եթե դու տունդ վերանորոգում ես, բայց ոչ մի դրական տեղաշարժ չկա, կորուստները չեն նվազում, գինը չի էժանանում, սպասարկման որակը չի լավանում, ինչի՞ համար ես այդ վարկերը վերցնում»,- ասաց Ա.Մանուկյանը:
Ըստ նրա՝ երկու տարի առաջ հայտնաբերել է, որ Վրաստանից էլեկտրաէներգիա ենք գնում, մինչդեռ ասում են, որ Հայաստանում 221 հատ ՀԷԿ կա: «Այսքան ՀԷԿ ունենք, բայց Հայաստանը 21 դրամով հոսանք է առնում Վրաստանից, բայց Հայաստանը ինքնաբավ է, կարող է ուրիշին հոսանք տալ: Տնտեսական առումով վատ չէ, որ Վրաստանից էլեկտրաէներգիա ենք գնում՝ կարող է այն էժան լինել, բայց արի ու տես, որ ՀԷՑ-ը հոսանքը թանկացնելու հայտ է ներկայացնում: Սա հանցագործություն է»,- նշեց ԱԺ պատգամավորը:
Ա. Մանուկյանը անդրադարձավ նաև աստղաբաշխական թվերով ՀԷՑ-ի վարձակալած մեքենաներին: Մասնավորապես, ըստ նրա, տարեկան 800 մեքենա է վարձակալում, բայց տարեկան 2500 անվադող է փոխում: «Սա գժանոց է: Կամ՝ բնակարաններ են վարձում՝ ամիսը 2500 դոլարով, այն էլ 3-4 տարի: Ձեռ եք անո՞ւմ, սա ձեռառնոցի է բոլորին և իշխանությունների թույլտվությամբ: Ու այս ամենը ընդգրկվում է սակագնի մեջ»,- ասաց Ա.Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները