ՌԴ-ն պահանջում է վաճառքից հանել Այվազովսկու կտավը
ՌԴ ներքին գործերի նախարարությունը պնդել է հանել Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» նկարը լոնդոնյան վաճառքից: Նախարարությունն Ինտերպոլի միջոցով հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններ: Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
«Ինտերպոլի ռուսական բյուրոն շարունակում է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել Այվազովսկու նկարը օրինական տիրոջը վերադարձնելու համար»,- ասել է նա:
Ներկա պահին ռուս իրավապահները սպասում են բրիտանացիների պատասխանին:
1870 թվականին ստեղծված կտավը հունիսի 2-ին վաճառքի է հանվելու Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը: Sotheby's-ի ներկայացուցիչները պնդում են, որ կտավը չկա արվեստի գողացված նմուշների ցանկում, որն ավելի վաղ տարածել էր ՌԴ մշակույթի նախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա