Ճարտարում նոր մանկապարտեզ է բացվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Ճարտար քաղաք և մասնակցել այնտեղ նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը կարևորել է նախադպրոցական ցանցի ընդլայնումը հանրապետության տարբեր շրջաններում՝ ընդգծելով, որ այս խնդիրն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերար Վլադիմիր Ավագյանին այս նախագծի իրականացման համար:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ: