Դավիդ Լուիս. «Հիմա պետք է պոկում կատարենք Եվրոպայում»
ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը հույս ունի, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կկարողանա հաղթանակի համար պայքարել Չեմպիոնների լիգայում: Այս մրցաշրջանում փարիզցիները նվաճել են Լիգայի ու երկրի գավաթները և հաղթել Ֆրանսիայի առաջնությունում:
«Վատ չէր,- Լուիսի խոսքերը մեջբերել է «France Football»-ը»- Այստեղ իմ առաջին մրցաշրջանի համար ամեն ինչ լավ դասավորվեց: ՊՍԺ-ն մեծ ակումբ է, և մենք հաղթանակի համար պետք է պայքարենք ցանկացած մրցաշարում: Մեր նպատակներն ընդլայնվում են, և հիմա պետք է պոկում կատարենք Եվրոպայում: Երազում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում: Այս մրցաշրջանում պարտվեցինք «Բարսելոնին»` աշխարհի լավագույն ակումբներից մեկին: Բայց ես կարծում եմ, որ ճիշտ ճանապարհին ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան