«Տեխնիկապես չեմ պատկերացնում». Մշակույթի նախարարը՝ ԱԺ-ի կողմից հուշարձանների ցուցակի հաստատման մասին
«Որպես նախարար կողմ եմ, որպեսզի այդ գործընթացները մաքսիմալ խստացված լինեն, բայց ես դժվար եմ պատկերացնում, որ հուշարձանների ցանկը կարող է հաստատվել Ազգային ժողովի կողմից»,- Ազգային ժողովում 2014 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե՝ «անցած տարի քննարկումների ժամանակ հարց բարձրացրեցի հուշարձանների պահպանության խնդրի վերաբերյալ՝ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկը հաստատել Ազգային ժողովի կողմից, ասացիք՝ քննարկենք: Հունվարին օրենքի նախագիծ ներկայացրեցինք, քննարկումներ եղել են: Դրական ե՞ք վերաբերում այն օրենքի նախագծին, ըստ որ Ազգային ժողովը պետք է հաստատի հուշարձանների ցուցակը»:
Նախարարն ասաց, որ հանրապետական նշանակության 24 հազարից ավել հուշարձան կա և դժվարանում է պատկերացնել, թե ինչպես պետք է Ազգային ժողովում ընթանա քննարկում. «Ո՞նց է դա լինելու: Հնարավո՞ր բան է: Ես չեմ պատկերացնում: Ի՞նչ է՝ երկու նստաշրջան…: Ինչպե՞ս: Տեխնիկապես չեմ պատկերացնում»:
Հ. Պողոսյանի խոսքով, երբ նորահայտ որևէ հուշարձան անհրաժեշտ է լինում ընդգրկել ցուցակում, 4-5 ժամ քննարկում է լինում:
«Պատասխանեք՝ ի՞նչ ռեժիմով պետք է աշխատել, ի՞նչ հիմքերով պետք հուշարձանն ընդգրկել ցուցակում»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան