Տնտեսություն 17:30 01/06/2015

Տնտեսագետ. Սպառողը որքա՞ն պետք է վճարի էլեկտրաէներգիայի համար և ինչու՞

2015թ-ի մայիսի 14-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման հայտով:

Հայտի հետ միասին «ՀԷՑ»-ը հանձաժողով է ներկայացրել նաև սակագնի հաշվարկները և սակագնի հաշվարկները հիմնավորող փաստաթղթեր:

Առաջին հայացքից հայտում կարծես ամեն ինչ պատշաճ ներկայացված է՝ սյունակ առ սյունակ հիմնավորումներ տալով, թե ինչ հիմքերով պետք է էլեկտրաէներգիայի սակագինը թանկանա մոտ 17 դրամով: Սակայն 20 էջանոց փաստաթղթի ցանկացած էջը մի քանի րոպե տնտղելն իսկ բավական է, որպեսզի ակնառու դառնան ինչպես փնթի վրիպակները, այնպես էլ բովանդակային չհիմնավորված ծախսերը, որոնք չեն խոսում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հրատապության մասին:



Ինչպես երևում է աղյուսակից «ՀԷՑ»-ը նախատեսում է 2015-2016թթ-ի ձեռք բերել 6373.17 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 1կՎտ/ժ-ի դիմաց վճարելով 24.864: Մարժան կազմելու է 20.66 դրամ, որի արդյունքում առանց ԱԱՀ-ի վաճառքի մանրածախ միջին սակագինը կդառնա 45.52 դրամ:

Այսինքն, եթե ամբողջացնենք, ապա վերջնական սպառողը 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց պետք է վճարի 24.864 (էլեկտրաէներգիայի գին) +20.66 (մարժա) +9.1 (ԱԱՀ)=54.628 դրամ:
Էլեկտրաէներգիայի ձեռք բերման գինը և ԱԱՀ-ն «ՀԷՑ»-ի գործունեության հետ առնչություն չունեն, հետևաբար քննության առնենք «Մարժայի» մեծությունը, որը էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման միավորի արժեքն է, և որի մեջ ներառված են ծախսերը և շահույթը:

Շահույթ: «ՀԷՑ»-ը ներկայացրած հայտում նախատեսում է կանխատեսվող տարում նախորդ տարվա 13 640 մլն դրամի փոխարեն ապահովել 14 970 մլն դրամ շահույթ: Ստացվում է, որ ընկերությունը, չնայած ունեցած ահռելի պարտքերին, մտադրված է ապահովել ավելի մեծ շահույթ, քան նախորդ տարի: Ավելի զավեշտական է այն, որ կանխատեսվող տարում «ՀԷՑ»-ի օգտակար առաքման մակարդակը նվազելու է նախորդ տարվա 5571.92 մլն-ի փոխարեն իջնելով 5554.39, սակայն դա ևս չի ազդում շահույթի մակարդակի վրա, և այնուամենայնիվ ընկերությունը, որոշել է բարձր շահույթ ապահովել: Առհասարակ տնտեսվարող սուբյեկտների մոտ, երբ մատուցված ծառայության կամ ապրանքների ֆիզիկական քանակությունը կրճատվում է, այն անմիջապես ազդում է և շահույթի մակարդակի վրա, և հանգեցնում աշխատողների կրճատումների: Սակայն «ՀԷՑ»-ը կարծես բացառություն է: Այստեղ պլանավորում են ավելի քիչ ապրանք վաճառել, բայց ավելի շատ զուտ շահույթ ստանալ:
Նշենք, որ ըստ հայտի, շահույթի բաժինը 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ կազմում է 2.695 դրամ:
Տեխնիկական և առևտրային կորուստներ: Բաշխիչ ցանցերում կորուստների մակարդակը 2015-2016թթ-ին կանխատեսվում է 12.4%, կամ 790.29 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը նախորդ տարվանից ավելին է 83.99 մլն կՎտ/ժ-ով: Ստացվում է, որ օգտակար առաքումը նվազելու է, իսկ կորուստները, ինչպես և շահույթը, ավելանալու են: Հարկ է շեշտել, որ միջազգային պրակտիկայում կորուստների ընդունելի ցուցանիշը 4-5%, իսկ 10%-ը համարվում է առավելագույն թույլատրելին և կորուստների սահմանային շեմը: Ինչպես երևում է մեզանում 10.1% կազմում է միայն տեխնոլոգիական կորուստները: Ստորև ներկայացնում ենք մի քանի երկրներում բաշխիչ ցանցերի կորուստների մակարդակը:



Այսպիսով՝ շարքային քաղաքացիների սպառած յուրաքանչյուր 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց վճարելիք միջինով 54.628 դրամից 3.66 դրամը ծածկելու է կորուստները: Իսկ մի՞գուցե էլեկտրաէներգիան առանց «ՀԷՑ» մտնելու ավելի քիչ կորուստով հասնի սպառողին:
Շահագործման ծախսեր: Այս բաժնում ներառված են «Նյութական ծախսեր»(8039.71 մլն դրամ), «Նորոգման ծախսեր»(2345.35 մլն դրամ), «Աշխատավարձ» (22613.76 մլն դրամ), «Այլ ծախսեր»(6598.34 մլն դրամ): Առասպելական ծախսերը սկսվում են հենց այս բաժնում:
Ի՞նչ ոլորտում աշխատող ընկերություն կարելի է համարել «ՀԷՑ»-ը, եթե պարզվում է, որ 8 մլրդ դրամ անհրաժեշտ նյութական ծախսերի մեջ 45%-ը, կամ 3.6 մլրդը նախատեսված է ցեմենտ ձեռք բերելու համար: Անհասկանալի է «ՀԷՑ»-ը շինարարակա՞ն կազմակերպություն է, թե՞ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցեր, որի միայն ցեմենտի ձեռք բերման ծախսերը գերազանցում են ամբողջ ցանցի նորոգման ծախսերին:

Եթե հաշվի առնենք, որ բենզինով շահագործվող մեքենաներին տարվա ընթացքում 310 օր անհրաժեշտ է օրական 14 լիտր վառելիք, ապա ընկերությունը, ամենայն հավանականությամբ, զբաղվում է նաև տաքսի ծառայության մատուցմամբ: Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն փաստը, որ բենզինով աշխատող բոլոր մեքենաները ամբողջ տարվա ընթացքում բացառությամբ կիրակի օրերի ամեն օր 100-130 կմ հեռավորություն են անցնում: Ենթադրաբար տաքսի ծառայության հետ կապված մեր բնորոշումը տեղին է, թե չէ ինչ կարիք կա ընկերությունում շահագործվող բոլոր 607 մեքենաների համար ձեռք բերել 2428 անվադող՝ այն էլ շուկայականից անհամեմատ բարձր՝ 67500 դրամով:

Դժվար է նաև գտնել տրամաբանություն, թե ինչու են շահագործվող նյութերի մեջ ներառված ամսագրերի ձեռք բերման նախատեսված 2 մլն դրամ ծախսը: Պարզվում է «Ամսագիրը» շահագործվող նյութ է և այդ տողը հատկապես արտահայտիչ է «Կրակմարիչ ОП-3» տողի կողքին: Ամսական 164 հազար դրամի ամսագիր ձեռք բերող ընկերությունը ավելի շատ հիշեցնում է քաղաքային գրադարան, քան՝ բաշխիչ ցանցեր:

Ահա այս և այլ «անհրաժեշտ» նյութական ծախսերի արդյուքնում է գոյանում սակագնի մեջ 1.44 դրամը:
Մինչև անցնելը հաջորդ հոդվածներին՝ նշենք, որ մեկ էջից մյուսը տեղափոխելուց նույն հոդվածի ներքո տվյալները այնքան մեծ տարբերություն են տալիս, որ ամբողջ փաստաթղթում անհամապատասխանութունը կազմում է 274 մլն դրամ: Ասինքն, օրինակ՝ «Շահագործման ծախսեր» վերաբերյալ տեղեկանքում վերջինիս մաս կազմող «Այլ ծախսեր»-ի դիմաց նշված է 6598.34 մլն դրամ, սակայն «Այլ ծախսեր»-ի ընդլայնված ցուցակում այն ներկայացված է 192 մլն դրամով ավելի քիչ, և այսպես շարունակ գրեթե բոլոր հոդվածներով:

«Այլ ծախսեր» բաժնում թերևս զավեշտական է գովազդի և մարքետինգի վրա ծախսվող տարեկան 56 մլն դրամի ծախսերը: Ստացվում է, որ բաշխիչ ցանցերը տարեկան 120 հազար դոլարի գովազդի ծախսեր է կատարում, որպեսզի մենք՝ էլեկտրաէներգիայի սպառողներս գնենք հենց բաշխիչ ցանցերի էլեկտրաէներգիան և չօգտվենք այլ ընկերություններից, որոնք անգամ գոյություն չունեն:

«Այլ ծախսեր»-ի մեջ «ՀԷՑ»-ը նպատակահարմար է գտել 92 մլն դրամ գումար հատկացնել «էլեկտրաէներգիայի կորուստների կրճատման նպատակով կատարվող հաշվարկներին ու վերլուծություններին», այն դեպքում երբ տեխնիկական և առևտրային կորուստների ծավալը կանխատեսվող տարում աճելու են 83 մլն կվտ/ժ-ով, քան նախորդ տարի: Ենթադրելի է, որ նման վերլուծություններ դպրոցականը ևս կարող է գրել, միևնույն է դրանք իրենց նպատակին չեն ծառայում:
Սակագնային մարժայի հաշվարկում ներառված ծախսերի շարքում զավեշտական է նաև 348 մլն դրամի սոցիալական օգնության գծով ծախսերը, որից 252 մլն-ը աշխատակիցներին տրվելիք նյութական օգնությունն է: Անհասկանալի է՝ «ՀԷՑ»-ը ի՞նչ իրավունքով է սեփական աշխատակիցներին տրվող հարյուր միլիոնավոր օգնության գումարը ներառել «Այլ ծախսեր»-ի մեջ և այն չի վճարում սեփական շահույթից, որը ի դեպ փոքր չէ՝ 14.9 մլրդ դրամ է(32 մլն դոլար): Հետաքրքիր է էլեկտրաէներգիայի շարքային սպառողներից քանիսն են տեղյակ, որ իրենց վճարած գումարների հաշվին «ՀԷՑ»-ի ղեկավարությունը բարեգործություն է անում սեփական աշխատակիցներին:

Եվ սա դեռ ամենը չէ՝ տարեկան 1 մլրդ դրամ ծախս է հաշվարկված տույժերի ու տուգանքների գծով: Այսինքն, ընկերության աշխատակիցների ոչ պատշաճ և ժամանակին պարտավորությունները կատարելու պատճառով կուտակվող տույժերի ու տուգանքների 1 մլրդ դրամը վճարում է իրականում էլեկտրաէներգիայի վերջնական սպառողը՝ շարքային քաղաքացին:
Այսքանից հետո գուցե մենք՝ էլեկտրաէներգիայի շարքային սպառողներս, խնդրենք «ՀԷՑ»-ին, որպեսզի նա չմիջամտի և չխանգարի հոսանքը ատոմակայանից կամ այլ հզորություններից մեր տուն հասնելուն:

Չի բացառվում, որ «ՀԷՑ»-ի կողմից ներկայացված խիստ խոցելի հայտը միտումնավոր կերպով է այդ աստիճան «հիմնավոր» ներկայացվել, որպեսզի այն մերժելի լինի թե՛ հանրության, թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, և արդյունքում էլեկտրաէներգիայի գինը իրապես չթանկանա 17 դրամով, սակայն բավարարվի սակագինը վերանայելու «ՀԷՑ»-ի առաջարկը՝ արդեն ավելի նվազ չափով, որը ևս հիմնավորված չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունը շարունակում է սպառողների հաշվին անհասկանալի ծախսեր կատարել և պահպանել շահույթի նման բարձր մակարդակը:

Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ

Նախորդիվ`
Սա գժանոց է. Արամ Մանուկյանը՝ ՀԷՑ-ի վարձակալած մեքենաների, կուտակած պարտքի մասին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}