Հունիսի 1-ը նաև կաթի միջազգային օրն է
«Երեխաներ, կաթ խմեք և առողջ կլինք»: Հունիսի 1-ին, պարզվում է, աշխարհում նշվում է ոչ միայն երեխաների պաշտպանության, այլև կաթի միջազգային օրը:
Առաջին անգամ տոնը նշել են 2001-ին՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության առաջարկով: «Կալենդ.ռու»-ի փոխանցմամբ, այդ օրվանից օրվա նշումն արագորեն տարածվեց մի քանի երկրներում: Արդեն 2008-ին տոնը նշվում էր մոտ 40 երկրներում, որոնց մի մասում՝ բավականին լայնածավալ:
Օրինակ, Արգենտինայում ֆերմերները կաթի օգտագործման պրոպագանդայի մեծ արշավ սկսեցին: Գերմանիայում էլ ազգային տոն դարձրին, կարգախոսն էլ սա ընտրեցին՝ «Ավելի ուժեղ, ավելի արագ, ավելի խելացի: Այս ամենը շնորհիվ կաթի»:
Սրանով հանդերձ կան երկրներ, որոնք առանձին են նշում կաթի տոնը, օրինակ Ավստրալիայում՝ սեպտեմբերի 26-ին, Ֆինլանդիայում՝ հունիսի 3-ին, Մալայզիայում՝ հունիսի 11-ին: