Հունիսի 1-ին երեխաները հյուրընկալվել են Ազգային ժողովում (լուսանկարներ)
Աժ-ը, հավատարիմ իր ավանդույթներին, հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կրկին բացել էր իր հյուրընկալ դռները: ՀՀ Աժ նախագահը շրջել է այգում և շնորհավորել օրվա հերոսներին:Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից:
«Այգու յուրաքանչյուր անկյունում տիրում էր տոնական տրամադրություն: Ամենուր խաղեր, ատրակցիոններ, բատուտներ, ծաղրածուներ, տիկնիկային մանրապատումներ` սիրված մուլտերից, ակրոբատներ և գնացք, որի երջանիկ ուղևորները մեր շատ սիրելի փոքրիկներն էին: Միջոցառման շրջանակում երեխաների համար կար նաև Էկզոտարիում: Իսկ կավճանկարչության հատվածի ներկապնակը մանուկներին պարուրել էր սիրելի պատկերներով ու եռագույնով: Հունիսմեկյան տոնախմբության համերգային մասն ապահովվել են ինչպես «Արևիկցիները», այնպես էլ սիրված այլ կատարողները»,-նշվում է ԱԺ հաղորդագրության մեջ:
Լուսանկարները՝ Ազգային Ժողովի ֆեյսբուքյան էջի: